Կենտրոնացում մեկ ուղղության վրա
Ուսումնական գործընթացը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր ուսումնական օր սանը կենտրոնանում է մեկ հիմնական ուղղության վրա՝ ստանալով դրա համար անհրաժեշտ ժամանակն ու ուշադրությունը։
Դուլսինեայի յուրահատուկ կրթական մեթոդաբանությունը
Դուլսինեան առանձնանում է իր բազմաուղղված և խորացված կրթական համակարգով, որի նպատակն է յուրաքանչյուր սանի համար ստեղծել ամուր մասնագիտական հիմք և հնարավորություն՝ բացահայտելու սեփական ուժեղ կողմերն ու ձևավորելու իր անհատական արտիստական ճանապարհը։
Դպրոցը սերտիֆիկացված է Հայաստանի պարարվեստի գործիչների միության և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից, ինչը վկայում է դպրոցի մասնագիտական գործունեության և կրթական ուղղվածության համապատասխանության մասին։
Դպրոց ընդունվելուց հետո սանը ծանոթանում և խորացված ուսումնասիրում է պարարվեստի տարբեր ուղղություններ՝
Մեր համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ոչ մի ուղղություն չի մնում երկրորդ պլանում։ Յուրաքանչյուր առարկա ուսումնասիրվում է հետևողական և խորացված՝ համապատասխան մասնագիտական պահանջներին։
Ուսումնական գործընթացը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր ուսումնական օր սանը կենտրոնանում է մեկ հիմնական ուղղության վրա՝ ստանալով դրա համար անհրաժեշտ ժամանակն ու ուշադրությունը։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ թե պարզապես ծանոթանալ տարբեր պարաձևերի, այլ յուրաքանչյուր ուղղության մեջ ձևավորել իրական մասնագիտական հմտություններ և տեխնիկական պատրաստվածություն։
Սովորելու ընթացքում, համապատասխան պատրաստվածության հասնելուց հետո, սաները հնարավորություն են ստանում մասնակցելու իրենց ուղղությանը համապատասխան մրցույթների և բեմական նախագծերի, ձեռք բերելու փորձ և աստիճանաբար ձևավորելու իրենց սեփական արտիստական ու մրցութային ճանապարհը։
Դուլսինեայի համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս սանին ընտրել իր նախընտրած ուղղությունը և շարունակել կրթությունը հենց այդ մասնագիտացմամբ՝ նույն խորությամբ։
Այսպիսով, երեխան կարող է ստանալ բազմակողմանի պարարվեստի կրթություն՝ միաժամանակ բացահայտելով այն ուղղությունը, որտեղ ցանկանում է հետագայում զարգացնել իր մասնագիտական կարիերան։

Դպրոցում 10 տարի անընդմեջ կրթություն անցնելուց հետո սանը ստանում է ավարտական վկայական՝ Հայաստանի պարարվեստի գործիչների և Դուլսինեա դպրոցի ղեկավարի կողմից։
Մրցութային ուղղությամբ զարգացող սաները, համապատասխան մրցույթներում մասնակցելով և հաջողություններ գրանցելով, ձեռք են բերում անձնական մրցութային փաստաթուղթ, որտեղ արձանագրվում են նրանց մասնակցություններն ու ձեռքբերումները։
Այսպիսով, Դուլսինեայում ուսուցումը պարզապես դասերի հաճախում չէ։ Այն տարիների ընթացքում կառուցվող մասնագիտական ճանապարհ է, որի յուրաքանչյուր փուլ սանին մոտեցնում է իր ընտրած ոլորտում մրցունակ և ինքնուրույն արտիստ դառնալուն։
Մեր նպատակն է, որ Դուլսինեայից դուրս գա ոչ թե պարզապես տարբեր պարեր իմացող սան, այլ այնպիսի արտիստ, ով ունի ամուր մասնագիտական հիմք, մրցութային փորձ, ընտրության հնարավորություն և իր սեփական ճանապարհը կառուցելու կարողություն։
Բացեք Ձեր երեխայի ուժեղ կողմերը պարարվեստի հետ միասին։