Սեր և նվիրում
Պարի հանդեպ սերը մեր աշխատանքի հիմքն է։
Dulcinea պարային համույթը ստեղծվել է սիրո, արվեստի և մանկավարժական հոգատարության համադրությամբ։
2013 թվականից Դուլսինեան ստեղծում է ոչ միայն պարողներ, այլև արտիստներ։
Դպրոցի հիմնադրման գաղափարի հիմքում եղել է մի կարևոր համոզմունք․ բեմական արվեստը չի սահմանափակվում միայն պարով։ Լիարժեք արտիստը պետք է կարողանա շարժվել, խոսել, զգալ, մտածել և ստեղծագործել։
Այդ պատճառով Դուլսինեայի կրթական համակարգը միավորում է պարարվեստի տարբեր ոճերի և ուղղությունների խորացված ուսուցումը, բեմական խոսքը, դերասանական հմտություններն ու շարժման մշակույթը։ Մեր նպատակն է, որ դպրոցն ավարտող սանը բեմ դուրս գա ոչ միայն որպես տեխնիկապես պատրաստված պարող, այլև որպես ինքնավստահ, բազմակողմանի և ստեղծագործ արտիստ։
Միևնույն ժամանակ, մենք հավատում ենք, որ արվեստի կրթության արժեքը չի ավարտվում բեմից իջնելու պահին։ Պարի և բեմարվեստի միջոցով երեխան զարգացնում է հիշողությունը, ստեղծագործ և ճկուն մտածողությունը, ֆիզիկական պատրաստվածությունը, կարգապահությունը, ինքնավստահությունը և սթրեսային իրավիճակներում արդյունավետ գործելու կարողությունը։
Դուլսինեայի համար կրթության իրական արդյունքը այն մարդն է, ով կարողանում է ինքնադրսևորվել՝ բեմում և կյանքում։
Պարի հանդեպ սերը մեր աշխատանքի հիմքն է։
Կարգը և հետևողականությունը տանում են հաջողության։
Յուրաքանչյուր սան ունի իր ճանապարհն ու տեմպը։
Մասնագիտական պահանջներ՝ ջերմ և անվտանգ միջավայրում։